Մեքսիկայի հարավում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ | shantnews.am

Մեքսիկայի հարավում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ | shantnews.am

shantnews.am ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Մեքսիկայի հարավում գտնվող Պուերտո Մադերո քաղաքում գրանցվել է 7.4 մագնիտուդով երկրաշարժ։

Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Պուերտո Մադերոն նավահանգստային քաղաք է Չիապաս նահանգի Խաղաղ օվկիանոսի ափին՝ Գվատեմալայի հետ սահմանի մոտ։

Reuters-ը ավելի ուշ պարզաբանել է, որ երկրաշարժից հետո ԱՄՆ-ի նախազգուշացման համակարգը ցունամիի նախազգուշացում է տվել տարածաշրջանի համար։ Reuters-ի թղթակիցները նաև հայտնել են, որ ցնցումները զգացվել են Գվատեմալա քաղաքում և Սալվադորում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն