1lurer.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և նրան պարգևատրել «Ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Զելենսկին հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղ ջանքերն ակտիվացնելու դիվանագիտական քայլերը, իրավիճակը ռազմաճակատում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացմանը։
Զելենսկին հույս է հայտնել, որ ապրանքաշրջանառությունը կաճի, և շնորհակալություն է հայտնել Ֆիդանին այցի, համագործակցության և խաղաղության մոտեցմանն ուղղված համատեղ աշխատանքի համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում