azatutyun.am Կիևում նախօրեին երկրորդ օրն անընդմեջ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Միխայիլ Ֆյոդորովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու՝ նախագահի որոշման դեմ։ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության տվյալներով՝ ցույցի մասնակիցների թվում եղել են հայտնի հասարակական գործիչներ և հանրային դեմքեր։
Ֆրանկոյի հրապարակում՝ նախագահի գրասենյակի շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են «Վերադարձրե՛ք Ֆյոդորովին» և երգել Ուկրաինայի պետական օրհներգը։
Ֆյոդորովի պաշտոնանկության դեմ բողոքի ցույցեր են անցկացվել նաև մի շարք այլ քաղաքներում՝ Լվովում, Դնեպրում և Նիկոլաևում։
Ֆյոդորովը հուլիսի 16-ին՝ պաշտոնանկությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, խիստ քննադատության էր ենթարկել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկուն։ Նա նաև հայտնել է, որ առաջարկել էր փոխարինել Սիրսկուն և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում