Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը | factor.am

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը | factor.am

factor.am Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումըԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի մտահոգում այն հանգամանքը, որ Իրանը դադարեցրել է 2026 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարումը։

«Ինձ համար բացարձակապես միևույնն է»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը NewsNation-ի լրագրող Հաննա Բրանտի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ղասեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են իրենց պարտավորությունների կատարումը, որոնք ստանձնել էին 2026 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Ղարիբաբադին հավելել էր, որ Իրանի իշխանություններն այս պահին զբաղված են երկրի պաշտպանությունն ապահովելով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն