Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով քննարկմանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Իր ելույթում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին և ընդգծել տարբեր ոլորտներում առկա նոր հնարավորությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտները։

Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և այլնի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն