Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել | armenpress.am

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել | armenpress.am

armenpress.am Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 967-ի՝ մեկ օրում ավելանալով 37-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 2423, ինչը 79-ով ավելի է, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,9%։

Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա 734 հիվանդ, ինչը 10-ով ավելի է, քան մեկ օր առաջ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 81,1%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն