«Խաղաղությունն անխուսափելի է, Ադրբեջանի խնդիրն արդեն Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է»․ Նարեկ Կարապետյան | aravot.am

Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ․ Արամ Վարդևանյան

Դատախազությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Հիմա պատկերացրեք 15։00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, այսինքն՝ անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդությունը պետք է քննարկման առարկա դարձնի»։

Վարդևանյանի խոսքով՝ սա հերթական «հետապնդման, միջամտության, խոչընդոտման» դրվագն է․ «Սա մեղմ ասած իրավունքի հանդեպ ծաղր է», – նշեց նա։

Վարևանյանը նշեց՝ տեղեկություն չունի, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն