Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր են գրանցվել և մանդատ ստացել 64 թեկնածու։
Մանդատներ են տրամադրվել Ռուստամ Բաքոյանին, Ալեքսեյ Սանդիկովին, Կնյազ Հասանովին, Ռուբեն Ռուբինյանին, Վահագն Ալեքսանյանին, Ալխաս Ղազարյանին, Արայիկ Հարությունյանին, Հայկ Կոնջորյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Հասմիկ Հակոբյանին, Արմեն Խաչատրյանին, Արյուսակ Մանավազյանին, Արթուր Հովհաննիսյանին, Վիլեն Գաբրիելյանին, Սոնա Ղազարյանին, Արման Եղոյանին, Զարուհի Բաթոյանին, Սասուն Միքայելյանին, Սիսակ Գաբրիելյանին, Նազելի Բաղդասարյանին, Բաբկեն Թունյանին, Տաթևիկ Գասպարյանին, Լևոն Լևոնյանին, Արաքսյա Վարդանյանին, Քնարիկ Հարությունյանին, Նարեկ Գրիգորյանին, Արփինե Դավոյանին, Հակոբ Սիմիդյանին, Գարիկ Սարգսյանին, Վահե Ղալումյանին, Լուսինե Բադալյանին, Սարիկ Մինասյանին, Սերգեյ Բագրատյանին, Լիլիթ Մինասյանին, Սարգիս Խանդանյանին, Մարիամ Պողոսյանին, Միքայել Խաչատրյանին, Ծովինար Վարդանյանին, Տրդատ Սարգսյանին, Նատալյա Սինորյանին, Լյուդվիգ Գյուլնազարյանին, Թագուհի Ղազարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Սուրեն Հովհաննիսյանին, Լիլիթ Ստեփանյանին, Վլադիմիր Խաչատրյանին, Սյուզաննա Սայադյանին, Նարեկ Ղահրամանյանին, Ռուզաննա Երեմյանին, Կարեն Համբարձումյանին, Տարոն Չախոյանին, Մարիա Կարապետյանին, Նարեկ Բաբայանին, Նելլի Բավեյանին, Ահարոն Սահակյանին, Վոլոդյա Հակոբյանին, Նոնա Հովհաննիսյանին, Արամ Խաչատրյանին, Հռիփսիմե Գրիգորյանին, Գոռ Արշակյանին, Տիգրան Գալստյանին, Լուսինե Ավետիսյանին, Ռոման Համբարձումյանին և Էդուարդ Աղաջանյանին։
ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել և մանդատ տրամադրել 29 թեկնածուի։
Մանդատներ են ստացել Արմեն Ավչյանը, Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգ Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Հայկ Սուքիասյանը, Արգիշտի Դարբինյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը, Լենա Մաթևոսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Հայկ Ֆարմանյանը, Գրիշա Թամրազյանը, Լիանա Գասպարյանը, Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Լիանա Մանուկյանը, Հարություն Մնացականյանը, Վրույր Այվազյանը, Սյուզաննա Ավետիսյանը, Հարություն Հարությունյանը, Շիրազ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը, Անուշավան Մանուչարյանը և Հասմիկ Ենգորյանը։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցվել և մանդատ տրամադվել 12 թեկնածուի։
Մանդատներ են ստացել Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը, Արթուր Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը և Մեսրոպ Մանուկյանը։