Մենք առայժմ շահագրգռված չենք Իրանի հետ հանդիպմամբ. Թրամփ | news.am

Մենք առայժմ շահագրգռված չենք Իրանի հետ հանդիպմամբ. Թրամփ | news.am

news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածանքով է գնահատել Իրանի հետ պատերազմի դադարեցման շուրջ հնարավոր բանակցությունների հեռանկարները:

«Անկեղծ ասեմ ձեզ. նրանք հուսահատորեն ցանկանում են հանդիպել: Սակայն քանի դեռ նրանք պատրաստ չեն առարկայական երկխոսության, մենք այդ հանդիպման նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունենք»,- լրագրողներին հայտարարել է Թրամփը:

Ըստ նրա՝ ետնաբեմային շփումների ընթացքում իրանցի պաշտոնյաները հասկացրել են, որ «հուսահատորեն հանդիպում են փնտրում, որպեսզի փորձեն ամեն ինչ դադարեցնել, որովհետև իրենց զորքերը ջախջախվում են»:

Հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Իրանն ու ԱՄՆ-ն ակտիվացրել են փոխադարձ հարվածները՝ հրադադարի միջանկյալ համաձայնագրի տապալման պատճառով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն