Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ

Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա տղամարդկանց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակին նմանվող առարկա, որը նա ավտոմեքենայից դուրս բերվելիս թողել է նստատեղերի միջև գտնվող պահոցին։

Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն