arm.sputniknews.ru Վլադիմիր Զելենսկին Ալեքսանդր Սիրսկիին ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Միխայիլ Դրապատիին։
Նա այդ մասին հայտարարել է տելեգրամյան ալիքում։
Զելենսկին միաժամանակ նշել է, որ կթարմացվի նաև ուկրաինական զորքերի գլխավոր շտաբի կազմը:
Նա հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովին նոր պաշտոն է առաջարկել կառավարությունում ՝ կապված տեխնոլոգիական ուղղության զարգացման հետ:
«Ես այսօր հանդիպում եմ ունեցել Միխայիլ Ֆյոդորովի հետ և նրան նոր պաշտոն եմ առաջարկել, որը թույլ կտա միավորել մեր պետության տեխնոլոգիական բաղադրիչը, ապահովել դրա զարգացումը», – ասել է Զելենսկին։