«Նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին»․ Ռուբիոն՝ Իրանի մասին | azatutyun.am

Նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին․ Ռուբիոն՝ Իրանի մասին | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է բանակցել՝ Իրանի ճգնաժամը հանգուցալուծելու համար, սակայն Թեհրանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, հայտնում է Reuters գործակալությունը։

Ընդարձակվող տարածաշրջանային հակամարտությունը խաթարել է աշխարհի ամենակարևոր էներգետիկ նեղուցներից երկուսի՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի աշխատանքը։

«Խնդիրը, որն այս պահին ունենք, այն է, որ նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին։ Եթե նրանք լուրջ են, մենք էլ ենք լուրջ։ Եթե ոչ, ապա մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ մեր շահերը, ինչպես նաև մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար», – Ֆիլիպիններում Հարավ-արևելյան Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանկ ասել է Ռուբիոն։

Նա այս մասին խոսել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շուրջ նոր սկսված լարվածության ֆոնին։ Նախօրեին սաուդյան չվերամշակված նավթը դեպի Չինաստան տեղափոխող երեք նավթատար Կարմիր ծովում փոխել է ընթացքը՝ նեղուցի փոխարեն ուղևորվելով Սուեզի ջրանցքով՝ ըստ ամենայնի Եմենի իրանամետ հութիների սպառնալիքների պատճառով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն