«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ | 1lurer.am

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ, Երևան–Գյումրի, մայրուղի 9)։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից:

Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 271 152 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունմեկ հազար հարյուր հիսուներկու) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն