Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի | armenpress.am

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի | armenpress.am

armenpress.am ԱՄՆ բանակը հաստատել է, որ հուլիսի 17-ին Հորդանանում ռազմաբազայի վրա իրանական հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի ևս մեկ զինծառայող։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը` նշելով, որ այսպիսով Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հորդանանի ռազմաբազային հարվածի հետևանքով զոհվել է 2 զինծառայող, մեկն անհետ կորել է։ Անհետ կորած զինծառայողի մնացորդների հայտնաբերումից և նույնականացումից հետո նշվել է, որ երրորդ զոհը  28-ամյա սերժանտ Անգել Ռամպերսադն է, որը հուլիսի 17-ին իրանական հարվածի ժամանակ գտնվում էր Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայում։

Բացի այդ, օրերս նաև հաղորդվել էր, որ Իրաքում իրանական անօդաչու թռչող սարքի վերահսկվող պայթյունի ժամանակ զոհվել է 30-ամյա սերժանտ Մայքլ Էմանուել Սվինթոնը։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Իրանի դեմ մարտերում վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը։

Ըստ Իրանի իշխանությունների՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում ամերիկյան հարվածներից երկրում զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 500-ը վիրավորվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն