factor.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Վարդևանյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն՝ խափանման միջոցի հարց` կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ նիստում իրենք ներկայացրել են Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիմքերը, մասնավորապես` պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ դրույթները։ Վարդևանյանը նշեց, որ դատախազության կողմից այդ փաստարկներին բովանդակային հակափաստարկ չի ներկայացվել։
Վարդևանյանը կարծիքով` առաջիկայում կարող է լինել Նարեկ Կարապետյանին նոր մեղադրանք առաջադրելու և ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու գործընթաց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում