Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին» | factor.am

Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին» | factor.am

factor.am

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում (Ֆիլիպիններ) Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ իր բացման խոսքում ասել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին», գրում է CNN-ը։

«ԱՄՆ-ը միշտ հանձնառու է դիվանագիտությանը։ Մենք բաց մտքով ենք և միշտ պատրաստ ենք ներգրավվել, բանակցել և կարգավորել տարաձայնությունները»,- ասել է նա։

Ռուբիոյի պնդմամբ՝ Իրանի հետ խնդիրն այն է, որ «նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին»։

«Եթե նրանք լուրջ են, մենք էլ լուրջ ենք։ Եթե ոչ, ապա մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է մեր շահերը, ինչպես նաև մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար»,- նշել է նա։

Ռուբիոն զգուշացրել է «վտանգավոր նախադեպ» ստեղծելու մասին՝ թույլ տալով Իրանին վերահսկել Հորմուզի նեղուցը, և որ  նրանք որևէ իրավական մեխանիզմով «իրավունք չունեն վերահսկելու միջազգային ջրային ճանապարհով երթևեկությունը»։

Հորմուզի նեղուցը լիովին բաց էր ազատ և անվտանգ անցման համար՝ նախքան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա փետրվարին հարձակումը։ Իրանը ջրային ուղու վերահսկողությունը համարում է բանակցություններում իր ամենաարժեքավոր լծակը և վերջին շաբաթներին բազմիցս կրակ է բացել այն նավերի վրա, որոնք, ըստ նրա, չեն կապվել իրանական իշխանությունների հետ տարանցումից առաջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն