news.am Ռազմական աղբյուրը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքին, թե ԱՄՆ-ն հարված է հասցնելու Իրանում որևէ կամրջի կամ էլեկտրակայանի։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
«Իրանն այլևս երբեք թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցից սպառնալիք բխի: Նավերի անցումը նեղուցով անվտանգ կլինի, եթե այն համակարգված լինի Իրանի հետ և իրականացվի իրանական պայմանավորվածություններին համապատասխան. հակառակ դեպքում Իրանը չի հրաժարվի այն վերահսկելու իր ամուր կամքից:
Եթե ամերիկացիները հարված հասցնեն Իրանում գտնվող որևէ կամրջի կամ էլեկտրակայանի, Իրանը փոխադարձաբար պատասխան կտա՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, ներառյալ էներգետիկ օբյեկտները, որոնցում Միացյալ Նահանգները շահեր ունի: Թրամփի հնարավոր արկածախնդրությունը դարձյալ խայտառակելու է նրան», – նշել է աղբյուրը: