1lurer.am ԱՄՆ ռազմաօդային ուժերը կկարողանան Բեզմեր ավիաբազայում տեղակայել ութ KC-135 լիցքավորող ինքնաթիռ և մինչև 250 զինծառայող։ Համաձայնագիրը նախատեսում է, որ դրանք այնտեղ կմնան հուլիսի 24-ից մինչև հոկտեմբերի 1-ը և կօգտագործվեն Իրանի դեմ գործողության ընթացքում տեխնիկան լիցքավորելու համար։
Իրանի ԱԳ նախարարն ավելի վաղ անընդունելի էր համարել նման համագործակցությունն ու զգուշացրել էր, որ Թեհրանը դա կհամարի «ագրեսիային մեղսակցություն»:
Իրանի զգուշացումներից հետո Բուլղարիան հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռները կօգտագործվեն բացառապես լոգիստիկ նպատակներով։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունն արել է վարչապետ Ռումեն Ռադևը՝ նախարարների հետ հանդիպման ժամանակ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում