Հայաստանում վերջին ժամանակներում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
«Կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն։ Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։
Մենք շարունակելու ենք այս պրոցեսը, որովհետև սա մի մեծ պատմության, մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են»,- նշել է Կարապետյանը։