ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ | armenpress.am

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին | armenpress.am

armenpress.am ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ 12-րդ գիշերն անընդմեջ իրականացվող հարվածների ալիքը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։

«Այս հարվածներն ավելի են սահմանափակում Իրանի հնարավորությունները՝ հարձակումներ իրականացնելու քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի դեմ», – նշվում է X-ում Կենրտոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը վերսկսելուց հետո վերաուղղորդել է ինը առևտրային նավ, ինչպես նաև շարքից դուրս է բերել մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն