azatutyun.am Եվրամիությունն իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է ռուսական ևս 32 բանկ, ինչպես նաև՝ կրիպտոարժույթների ոլորտում գործող ընկերություններ և նավթի առևտրային հարթակներ։
«Մենք մեկ տարով սառեցնում ենք ռուսական նավթի գնի առավելագույն շեմի վերանայումը, որպեսզի Ռուսաստանի ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։
Մենք կարևոր քայլ ենք կատարել դեպի ռուսական մարտական գործողություններին մասնակցած անձանց՝ Եվրամիություն մուտքի պաշտոնական արգելքը», X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ողջունելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։
Ֆոն դել Լայենի խոսքով՝ հիմա, երբ Ուկրաինան ռազմական առաջընթաց է գրանցել, Բրյուսելի պատժամիջոցները շարունակում են թուլացնել Ռուսաստանի պատերազմի տնտեսական հիմքերը: