shantnews.am Իրանի մի քանի քաղաքներում պայթյունների շարք է տեղի ունեցել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Բանդար-է-Մահշահր նավահանգստի և Սիրիկ քաղաքի մոտակայքում։
Միևնույն ժամանակ, Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են Ռամշիր և Բուշեհր քաղաքների վրա։