Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ | armenpress.am

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին Մանիլայում ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Իրանը «երկիր է, որը ղեկավարվում է արմատական հոգևորականների կողմից»՝ նրանց անվանելով «անտարբեր տնտեսական հարցերի նկատմամբ»։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Նրանք կործանում են իրենց երկիրը։ Իրանը կարող է լինել Մերձավոր Արևելքի ամենահարուստ երկիրը, եթե ցանկանար լինել այդպիսին։ Բայց փոխարենը նրանք իրենց գումարներն օգտագործում են և փոխանցում դրանք «Հեզբոլլահին», «Համասին», հութիներին։ Նրանք գումար են տրամադրում շիա աշխարհազորայիններին։ Նրանք աջակցում են ամբողջ աշխարհում հովանավորվող ահաբեկչությանը», – ասել է Ռուբիոն։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը «միջուկազերծված Իրանն» է։

«Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք։ Պատկերացրեք, թե ինչ կանեին աշխարհի հետ», — նշել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն