ԱՄՆ-ում հետաքննում են ՌԴ-ի հնարավոր դերը Իրանի կողմից ԿՀՎ-ի օբյեկտներին հասցված հարվածներում | azatutyun.am

ԱՄՆ-ում հետաքննում են ՌԴ-ի հնարավոր դերը Իրանի կողմից ԿՀՎ-ի օբյեկտներին հասցված հարվածներում | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ հետախուզության վերլուծաբանները հետաքննում են Ռուսաստանի հնարավոր առնչությունը Պարսից ծոցի երկրներում Կենտրոնական հետախուզական վարչության օբյեկտների դեմ Իրանի իրականացրած հարձակումներին, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ վերլուծաբանները փորձում են պարզել, թե արդյոք Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերել Իրանին՝ տրամադրելով թիրախների վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն կամ անօդաչու թռչող սարքերի առաջադեմ տեխնոլոգիաներ։

Նշվում է, որ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները դեռ վերջնական եզրակացության չեն հանգել այդ հարձակումներում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Մարտին Իրանը հարվածել է ԿՀՎ-ի առնվազն երկու օբյեկտի․ դրանցից մեկը Իրաքի արևելքում է, մյուսը՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող ԱՄՆ դեսպանատանը։

Reuters-ի որոշ աղբյուրներ հայտնել են, որ հարձակման են ենթարկվել նաև այլ օբյեկտներ, սակայն հրաժարվել են մանրամասներ հայտնել։

Ամերիկյան հետախուզության ներքին փաստաթղթերից մեկում, աղբյուրի հավաստմամբ, վերլուծաբանները նշել են, որ Էր Ռիադում գտնվող դեսպանատան վրա հարձակվել են իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանի կողմից փոփոխված երկու տարբերակներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն