Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի | factor.am

Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի | factor.am

factor.am Ամերիկյան Պաշտպանության լիազորման մասին օրենքը (NDAA), որը Պենտագոնին տրամադրում է 1,15 տրիլիոն դոլարի բյուջե 2027 ֆինանսական տարվա համար (2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը), ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ձայների 216 կողմ և 212 դեմ հարաբերակցությամբ, հաղորդում է The Washington Post-ը: Սա պաշտպանության համար երբևէ հատկացված ռեկորդային գումար է: Օրենսդիրները նաև հաստատել են Պաշտպանության նախարարությանը լրացուցիչ 73 միլիարդ դոլարի հատկացում Իրանի դեմ պատերազմի համար, գրում է The Insider-ը։

Երկու փաստաթղթերն էլ հիմնականում հաստատվել են հանրապետականների կողմից։ Պենտագոնի բյուջեի օգտին քվեարկել են նաև վեց դեմոկրատներ։ Կանխատեսվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ այն կավելանա շուրջ 250 միլիարդ դոլարով։ Ծախսերի աճից դժգոհ յոթ հանրապետականներ քվեարկել են դրա դեմ։

Քվեարկության արդյունքները, ըստ The Washington Post-ի, նշանավորել են «երկկուսակցական կոալիցիայի փլուզումը»՝ «Կոնգրեսում կոնսենսուսի վերջին ոլորտներից մեկում»։ Սովորաբար NDDA-ը Ներկայացուցիչների պալատում ընդունվում է ավելի լայն երկկուսակցական աջակցությամբ։

Օրինագիծն այժմ ուղարկվում է Սենատ, որտեղ հաջողության հասնելու հավանականությունը փոքր է։ Դրա հաստատման  համար անհրաժեշտ է 60 սենատորի ձայն, մինչդեռ անրապետականներն ունեն ընդամենը 53 ձայն, որոնցից մի քանիսը նախագահ Դոնալդ Թրամփին հակառակող քաղաքական գործիչներ են։ Չայած 1,15 տրիլիոն դոլարը ռեկորդային գումար է Պենտագոնի համար, այն զգալիորեն պակաս է ապրիլին Սպիտակ տան կողմից պահանջված 1,5 տրիլիոն դոլարից։ Այդ պատճառով որոշ հանրապետական ​​սենատորներ կարծում են, որ պետք է հաստատում փնտրել 1,5 տրիլիոն դոլարի չափով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն