shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանին լայնածավալ հարված հասցնելու վերաբերյալ որոշում կայացնելուն՝ մի հարված, որը, նրա խոսքով, ավելի հզոր կլինի, քան նախկինում իրականացված ցանկացած հարված։
«Ես դիտարկում եմ զանգվածային հարված հասցնելու հնարավորությունը՝ ավելի հզոր, քան երբևէ։ Մոտ եմ որոշում կայացնելուն։ Մենք ամեն ինչ պատրաստ ունենք դրա համար», – Axios-ին ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Իսրայելը «երկու րոպեում կմիանար», եթե ԱՄՆ նախագահը խնդրեր։ Սակայն, ըստ Թրամփի, Միացյալ Նահանգներին «ոչ ոք պետք չէ»՝ Իրանի դեմ նոր գործողություն իրականացնելու համար։