armenpress.am ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն արդյունավետ չեն լինի, եթե Վաշինգտոնը չսկսի հաշվի առնել Թեհրանի շահերը։ Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մինչև նրանք չհասկանան, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը Իրանի ժողովրդին և նրա շահերը հարգելն է, նրանց գործողությունները արդյունավետ չեն լինի»,- Արաղչիի խոսքերը փոխանցում է Al Jazeera հեռուստաընկերությունը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ խնդիրը ամերիկյան մոտեցման էության մեջ է, որը նա անվանել է «իռացիոնալ, չափազանցված և գերիշխանության վրա հիմնված»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում