ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս | armenpress.am

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս | armenpress.am

armenpress.am Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի սահմանման առնչությամբ, և որ դրանց մասին հայտարարությունը «տհաճ անակնկալ» է դարձել ԵՄ-ի համար։ Այս մասին նա ասել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հանդիպումների շրջանակում Reuters գործակալության հետ հարցազրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել 60 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների նկատմամբ՝ դա պատճառաբանելով հարկադիր աշխատանքի դեմ պայքարով։ Մաքսատուրքերի չափը կկազմի 10-12,5 տոկոս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն