Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից | armenpress.am

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից | armenpress.am

armenpress.am Ֆրանսիայի իշխանություններն անտառային հրդեհների պատճառով հրահանգել են տարհանել մարդկանց երկրի հարավ-արևմտյան ափին գտնվող Ժիրոնդի դեպարտամենտի Լեժ-Կապ Ֆերե համայնքի (Կապ Ֆերե թերակղզի) ամբողջ տարածքից։ Հարյուրավոր մարդիկ նավակներով լքում են թերակղզին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Միևնույն ժամանակ, հրշեջները շարունակում են պայքարել Ժիրոնդի դեպարտամենտում մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 23-ի երեկոյան հայտարարել է, որ երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը «շատ լարված» է, հատկապես՝ Ժիրոնդի շրջանում։

Մակրոնը նշել է, որ օգնություն է խնդրել Եվրամիությունից, և որ աջակցությունն ինքնաթիռների տեսքով շուտով կհասնի Խորվաթիայից, Պորտուգալիայից, Չեխիայից և Սլովակիայից։

Ժիրոնդի նահանգապետ Սոֆի Բրոկասը հուլիսի 24-ի առավոտյան հրահանգել է իրականացնել թերակղզուց  մարդկանց տարհանման «վերջնական փուլը»։

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 23-ի Ժիրոնդի շրջանում տարհանվել է մոտ 20 000 մարդ։

Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Ֆրանսիայի Լանդ շրջանի Բիսկարոս քաղաքի շրջակայքում հուլիսի 23-ի կեսօրին բռնկված մեկ այլ խոշոր հրդեհ հանգեցրել է ավելի քան 23 000 մարդու տարհանման։

Հուլիսի 21-ին Սաումոսում սկսված հրդեհը շարունակվել է գիշերը՝ այրելով 8700 հեկտար տարածք։

Տեղեկություններ են հաղորդվել Բորդոյի օդանավակայանի մոտ բռնկված հրդեհը մարելիս երկու հրշեջի զոհվելու մասին։

Միևնույն ժամանակ, Իսպանիայի կառավարությունն ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել, քանի որ մայրաքաղաք Մադրիդի մոտակայքում գտնվող մի քանի շրջանում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն