Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան | 1lurer.am

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Համապատասխան որոշումը ստարագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ նախարարը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն