1lurer.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 24-ի երեկոյան, հիմնվելով հետախուզության տվյալների վրա, զգուշացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային։
«Մենք հետախուզությունից և մեր գործընկերներից գիտենք, որ ռուսները հրթիռներ են պատրաստել Ուկրաինային նոր զանգվածային հարվածի համար։ Դա կարող է տեղի ունենալ արդեն այսօր, նախնական տեղեկությունների համաձայն՝ այն սպասվում է 48 ժամվա ընթացքում»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ հակաօդային պաշտպանությունն առաջնահերթություն է, և հույս է հայտնել, որ գործընկերներն անհապաղ կիրականացնեն բոլոր համաձայնագրերն ու կօգնեն այդ հարցում:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն աշնանը նոր զորահավաք է նախապատրաստում։
«Ներկայումս ռուսները ռազմաճակատում ավելի շատ զինվորական են կորցնում, քան հավաքագրում են, իսկ Պուտինը պլանավորում է ակտիվացնել հարձակումները և ընդլայնել այս պատերազմը։ Նրան էլի ռուսաստանցիներ են պետք գրոհներին մասնակցելու համար։ Մենք պետք է պաշտպանվենք բոլոր մակարդակներում՝ առաջնագծում, մեր երկարաժամկետ պատժամիջոցներով, միջին հեռահարության հարվածներով, մեր դիվանագիտությամբ»,- ասել է Զելենսկին: