Վրաստանի շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել վթարի հետևանքով տուժած աղջիկ երեխա:
ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը հայտնել է, որ երեխան ուներ բազմաթիվ վնասվածքներ. կոտրված էր աջակողմյան երկրորդ կողը, առկա էր թոքի սալջարդ և հինգերորդ գոտկային ողնի կոտրվածք՝ բեկորի տեղաշարժով դեպի ողնուղեղային խողովակ։
«Փառք Աստծո, ողնուղեղի հատվածը վնասված չէր։ Առկա էր նաև ձախ ոտքի միջային պճեղի կոտրվածք՝ տեղաշարժով։ Ծնողները որոշել էին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Արագ կազմակերպեցինք հետազոտություն, որի արդյունքում պարզվեց, որ կա նաև փայծաղի վնասվածք»,-նշել է Հովհաննիսյանը։