«ՄԱԿ կանոնադրության բացահայտ խախտում»․ Արաղչին՝ Ուկրաինայի կողմից իրանական նավի թիրախավորման մասին | azatutyun.am

«ՄԱԿ կանոնադրության բացահայտ խախտում»․ Արաղչին՝ Ուկրաինայի կողմից իրանական նավի թիրախավորման մասին | azatutyun.am

azatutyun.am Անդրադառնալով Կասպից ծովում ուկրաինական ուժերի կողմից իրանական առևտրային նավի թիրախավորմանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կատարվածը «ՄԱԿ կանոնադրության բացահայտ խախտում» է որակել։

«Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա՝ նավաստի սպանելով։ Սա ՄԱԿ կանոնադրության բացահայտ խախտում է, որն արվել է Իսրայելի դրդմամբ՝ Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար», – X-ում գրել է Արաղչին։

Նա հայտնել է նաև, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցներում ընդգծել է, որ Կիևի այս քայլը «չի կարող անպատասխան մնալ»։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն