Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը․ նա պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի | azatutyun.am

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը․ նա պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը»․ նա պատրաստվում է մոբիլիզացիայի։

Հարցազրույցից հատվածը հրապարակվել է Զելենսկու տելեգրամյան ալիքում։

«Հետախուզական տվյալներ կան, որ նա [Պուտինը] պատրաստվում է մոբիլիզացիայի։ Նա ցանկանում է դա անել սեպտեմբերի 21-ին կայանալիք Պետդումայի ընտրություններից հետո։ Նա ցանկանում է ուժեղացնել մոբիլիզացիան։ Ոչ բացահայտ, որովհետև վախենում է հասարակությունից, բայց դա կանի հոկտեմբերի սկզբին, եթե մենք նրա համար խնդիրներ չստեղծենք լոգիստիկայի, սպառազինության, բենզինի, դիզելային վառելիքի հարցերում, և եթե մեր գործընկերները նրա ագրեսիային համարժեք պատժամիջոցներ չկիրառեն», նշել է նա։

Զելենսկու կարծիքով՝ դա կդառնա «մեծ խնդիր», քանի որ Պուտինը նախատեսում է մոբիլիզացնել «300 հազարից մինչև 500 հազար մարդ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն