ԻՀՊԿ-ն կանխել է 6 նավի անցումը Հորմուզի նեղուցով. իրանական լրատվամիջոցներ | azatutyun.am

ԻՀՊԿ-ն կանխել է 6 նավի անցումը Հորմուզի նեղուցով. իրանական լրատվամիջոցներ | azatutyun.am

azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսօր վաղ առավոտյան կանխել է Պարսից ծոցից դուրս եկող վեց նավի անցումը Հորմուզի նեղուցով, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։

«Այսօր՝ հուլիսի 27-ի վաղ առավոտյան, վեց նավ, անջատելով նավիգացիայի և տեղորոշման համակարգերը, մտադիր էին անցնել Հորմուզի նեղուցից հարավ գտնվող անօրինական և ոչ անվտանգ երթուղով»,- տելեգրամյան ալիքում գրել է Իրանի հեռարձակման գործակալությունը (IBA)։

Հաղորդագրությունը վերաբերում է Հորմուզի նեղուցի հարավային հատվածին, որտեղ Օմանը հայտարարել է, որ գործում են ջրային ուղիների օգտագործման միջազգային կանոնները։

Իրանը, իր հերթին, պնդում է, որ նավերը պետք է նավարկեն ԻՀՊԿ-ի կողմից սահմանված երթուղով։

IBA-ն նաև հայտնել է, որ վեց նավերից մեկը «վթարի է ենթարկվել», սակայն առայժմ որևէ այլ աղբյուր չի հաստատել տեղեկությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն