Քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն

Քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել և պահում է ատրճանակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։

Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։
Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցում է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցում հայտնաբերվեց «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն