Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան | armenpress.am

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան

Ընթացիկ տարվա ոռոգման սեզոնում Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել, որը վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է:

Այս մասին տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումից։

«2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել ընդամենը 14.189 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 1961 թվականից ի վեր նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է»,– գրել է Ազիզյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն