Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը | azatutyun.am

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը | azatutyun.am

azatutyun.am Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ հանդիպումն ընթանում է դռնփակ ռեժիմով։

Զելենսկին Վաշինգտոն էր ժամանել այսօր վաղ առավոտյան։ Սպիտակ տուն մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահը Х-ում արված գրառմամբ նշել էր, որ պաշտոնական Կիևի առաջնահերթություններն են «հակահրթիռային պաշտպանությունն ու Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցության խորացումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն