ՀՀ-ում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան | arm.sputniknews.ru

ՀՀ-ում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանի ողջ տարածքում առաջիկա 5 օրվա ընթացքում +40 աստիճան տաքություն չի սպասվում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35… +36 աստիճանի սահմաններում»,- նշել է Սուրենյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում այս տարի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում` հասնելով 38-ից 39 աստիճանի:

Հիշեցրել է, որ 2017 թվականին Արարատյան դաշտում հուլիսի 29-ին գրանցվել էր +42.6 աստիճան տաքություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին էլ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացում տեղի չի ունենա։ Նա միայն ընդգծեց, որ հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն օգոստոսի 1–ին և 2–ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն