azatutyun.am Մեկնարկել է Ազգային ժողովի հանձնաժողովի անդամների հարցով «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստը:
Բոլոր 12 մշտական հանձնաժողովների համար կան հստակ թեկնածուներ։ Առաջադրվածների ցուցակից դատելով հանձնաժողովներ ղեկավարելու հավակնություն ունեն ինչպես հին ու փորձված նախագահներ, այնպես էլ բավականին անսպասելի դեմքեր, որոնց առաջադրումն անակնկալ է եղել նույնիսկ թիմակիցների համար:
Թեև 12 հանձնաժողովներից չորսի նախագահությունը, ըստ օրենքի, հասնում է ընդդիմությանը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, մեկը՝ «Հայաստան» դաշինքին, իշխող ուժից որոշել են ամեն դեպքում իրենց թեկնածուներին ունենալ։
Ըստ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։