Հայաստանը և Իրանը քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումը. Խուդաթյան | 1lurer.am

Հայաստանը և Իրանը քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումը. Խուդաթյան | 1lurer.am

1lurer.am ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական էներգետիկ համագործակցությանը։

Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է փոխադարձ հետաքրքրություն ծավալների ավելացման հարցում. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք, և, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն ունի գազի կարիք»։

Խուդաթյանը նշել է, որ գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելացնել մատակարարումները. «400 կիլովոլտ գծի կառուցումից հետո նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կկարողանանք ավելի մեծացնել»։

Ըստ նախարարի՝ այս պահին ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է գործարքի ընդլայնման մանրամասներն ու հստակ ժամկետները։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազը դիտարկվում է որպես ռուսական գազի փոխարինող՝ նախարարը շեշտել է, որ սա տարիներ շարունակ գործող բնականոն գործընթաց է, և որևէ «մտահոգություն» չկա. «Կա աշխատանքային պրոցես, այդ տրամաբանության մեջ մենք արդեն բազմաթիվ տարիներ, 12 ամիս գրաֆիկով, այս գործարքն իրականացրել ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն