ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT | factor.am

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT | factor.am

factor.am  ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել են հետախուզական տվյալներ, որոնք օգնել են Կիևին քարտեզագրել ռուսական ՀՕՊ համակարգերի տեղակայումը, որպեսզի անօդաչու թռչող սարքերը կարողանան շրջանցել դրանք նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, փոխանցում է Meduza-ն։

Ըստ FT-ի զրուցակիցների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզական տվյալները նաև թույլ են տվել Ուկրաինայի Զինված ուժերին բարելավել թիրախների ընտրությունը՝ օգնելով «հասկանալ, թե որտեղ պետք է հարվածել»:

Ուկրաինացի ռազմական պլանավորողները, անօդաչու թռչող սարքերի օպերատորները և էներգետիկայի ոլորտի  փորձագետները հայտարարել են, որ հարվածների նպատակն այլևս պարզապես նավթավերամշակման գործարաններում հրդեհներ առաջացնելը կամ պահուստարանների ոչնչացումը չէ, այլ օբյեկտը հնարավորինս երկար ժամանակով շարքից դուրս հանելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն