azatutyun.am Միացյալ Նահանգները խնդրել է, որպեսզի առևտրային նավերը Հորմուզի նեղուցով անցնեն միայն որոշակի ժամերի, երբ ամերիկացի զինծառայողները կարող են ապահովել դրանց օդային պաշտպանությունը, հաղորդում է Financial Times պարբերականը:
Մայիսից Վաշինգտոնն ապահովում է նեղուցի հարավային կողմով՝ Օմանի ափի երկայնքով ընթացող նավերի օդային պաշտպանությունը: Ավելի վաղ նավատերերին տրամադրում էին երթուղու կոորդինատները և թույլ էին տալիս նավերի անցումը գիշերային տևական ժամանակահատվածով, երբ դրանց վերևում կարող էին թռչել ամերիկյան ռազմական օդանավերը: Սակայն սեպտեմբերին կանոնները փոխվել են, և նավերի անցման ժամանակահատվածը կրճատվել է մինչև երկու կոնկրետ ժամային միջակայք 24 ժամվա ընթացքում:
Վերլուծաբանների գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա ԱՄՆ-ին ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները: Ժամանակակից ամերիկյան ռազմական օդանավի շահագործումը կարող է արժենալ 25 հազարից մինչև 75 հազար դոլար թռիչքի մեկ ժամում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում