Ֆրանսիայում երկաթուղային վթարի հավանական պատճառ ոստիկանությունը համարում է դիվերսիան | azatutyun.am

Ֆրանսիայում երկաթուղային վթարի հավանական պատճառ ոստիկանությունը համարում է դիվերսիան | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառը կարող է դիվերսիան լինել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ռուանից Կան ուղևորվող գնացքը ռելսերից դուրս է եկել, վագոնները խիստ վնասվել են, դրանցից երեքը շրջվել են: Վթարի հետևանքով 44 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մեկին՝ 18-ամյա աղջկա, ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով հասցրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ռելսի հատված, որը կարող էին միտումնավոր վնասած լինել մինչև գնացքի՝ դրանով անցնելը: Տվյալ պահին դիվերսիայի վարկածը որպես առաջնային է դիտարկվում քննությունում:

Ուղևորներին օգնություն ցուցաբերելու և տարհանելու գործում ներգրավվել էին 130 հրշեջներ և փրկարարներ, շտապ բուժօգնության հինգ բրիգադ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն