«Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ-ի հետ կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները․ Օլեգ Բելոզերով | tert.am

«Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ-ի հետ կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները․ Օլեգ Բելոզերով | tert.am

tert.am «Ռուսական երկաթուղիները» հետևողականորեն և լիովին կատարում են իրենց պարտավորությունները Հայաստանում, հայտնել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը:

Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները, և եթե պայմանները փոխվեն կամ դադարեցվեն, նրանք իրավունք ունեն ակնկալել իրենց ներդրումների վերադարձ։

««Ռուսական երկաթուղիները» զարմացած և շփոթված էին, երբ մամուլից տեղեկացան հայկական երկաթուղիների վրա վարձակալության վճարի հնարավոր կիրառման մասին։ Երբեք դիվիդենտներ չեն վճարել, ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,-հայտնել է Օլեգ Բելոզերովը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց դիրքորոշումը նույնն է, դա ՀՀ-ի սեփականությունն է և Հայաստանը պետք է հնարավորություն ունենալ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն