armenpress.am Միացյալ Նահանգներն առաջիկա շաբաթներին կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և առաջընթաց արձանագրել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Fox News-ի «My View with Lara Trump» հաղորդմանը տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը հուլիսի 31-ին հրապարակել է հարցազրույցից մի հատված։
«Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դուք որոշակի ջանքերի ականատես կլինեք՝ պարզելու համար, թե արդյոք կկարողանանք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է Ռուբիոն։
Նա ընդգծել է, որ բանակցությունների հնարավոր վերսկսումը դեռ չի երաշխավորում համաձայնության ձեռքբերումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում