Թրամփը հայտարարում է՝ ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից՝ արագ գործարքի հույսով | azatutyun.am

Թրամփը հայտարարում է՝ ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից՝ արագ գործարքի հույսով | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ «Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով» ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։

«Հաշվի առնելով այս խնդրանքը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության, ինչպես նաև հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման, համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր կլինի արագորեն գործարք կնքել», – Truth Social-ում գրել է Թրամփը։

Իսրայելը «միանում է իմ այս հանձնառությանը», տեղեկացրել է ԱՄՆ նախագահը՝ բոլորին հորդորելով «գործի անցնել և ավարտին հասցնել [գործարքը]»։

Միևնույն ժամանակ, Թրամփը վերահաստատել է ռազմական սպառնալիքը․ «ԱՄՆ-ն կազմ-պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կռվելու՝ ռազմական ահաբեկման, ամրության և հզորության այնպիսի մակարդակով, որը չի տեսնվել Երկրորդ աշխարհամարտից ի վեր»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն