Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման երեք խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին։
Այս մասին Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում հայտարարել է նիստը նախագահող պատգամավոր Կնյազ Հասանովը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կղեկավարի Նարեկ Կարապետյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։