Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին | 1lurer.am

Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի և 5-7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 2-7-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-7-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն