Ազգային ժողովն այսօր ավարտեց աշխատանքը | azatutyun.am

Ազգային ժողովն այսօր ավարտեց աշխատանքը | azatutyun.am

azatutyun.am  9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքներն այսօր ավարտվեցին և կշարունակվեն երկուշաբթի օրը:

Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի առաջադրումից, թեկնածուի ելույթից և նրան հարցեր առաջադրելուց հետո ելույթներ են ունենում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգից առայժմ միայն հաշվիչ հանձնախումբն է ստեղծվել, մյուս հարցերն են՝ ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն